Այսօրվա դրությամբ  եղած նախադրյալները բավարար չեն  2012թ. ԼՂՀ նախագահական ընտրություններում իմ առաջադրման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` պատասխանելով նախագահական ընտրություննրին իր մասնակցության մասին հարցին:

«Նման լուրջ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է մի քանի գործոնների առկայություն։ Նախ՝ հստակ արտահայտված հանրային պահանջարկ եւ այլ ներքաղաքական պայմաններ, երկրորդ՝ բարենպաստ արտաքին պայմաններ։ Այսօրվա դրությամբ առկա նախադրյալներն առայժմ անբավարար են»,-ասաց Մայիլյանը:

Նշենք, որ ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուները կարող են  առաջադրվել ապրիլի 20 -ից  մինչեւ մայիսի 5-ը: Թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի  30-ից հունիսի 19-ը:

Հիշեցնենք, որ նախորդ նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը` ստանալով ընտրողների ձայների 12, 5%-ը: