Թերթը գրում է, թե Արտաշատի մի խումբ բնակիչներ ահազանգել են օրաթերթի խմբագրություն` ասելով, որ Արտաշատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն այս օրերին լծվել է ՀՀԿ-ի եւ թիվ 17 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Կարինե Պողոսյանի քարոզարշավին:
«Հիշեցնենք, որ Արսեն Աբրահամյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, իսկ Կարինե Պողոսյանը՝ Աբրահամյանի զարմուհին: Այս իրողությունն ուշագրավ է նրանով, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս հարկադիր արձակուրդի ուղարկեց Արթիկի ոստիկանապետին, որպեսզի իր լծակները չծառայեցնի ՕԵԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված եղբոր օգտին:
Իսկ Արսեն Աբրահամյանը ոչ միայն շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել, այլեւ իր լծակներն է օգտագործում ՀՀԿ-ի քարոզարշավի համար»,- գրում է թերթը:




























