Ռուսական լրատվամիջոցների ձեռքում է հայտնվել «ՅուԹեիր» ավիաընկերությանը պատկանող ATR-72 ինքնաթիռի ինքնագիրը: Ապրիլի 2-ին Տյումենի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների ձայնագրությունը վկայում է այն մասին, որ աղետի պատճառը, ամենայն հավանականությամբ, դարձել է սառցակալումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հավանական պատճառներից մեկը համարվում էր այն, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի վերամշակվել հակասառցմակալման մածուկով:
Նշվում է, որ «Տյումենի օդանավի ծառայությունը խախտել է անվտանգության կանոնները: Ինքնաթիռը ձնաբքի տակ է մնացել ութ ժամ, բայց այն չեն վերամշակել հակասառցակալման մածուկով», հաղորդում է «Գազետա.ռու»-ն:




























