Վաշինգթոնում G8 գագաթաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հիլարի Քլինթոնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ՀՀՊ-ի եւ Իրանի միջուկային ծրագրի հարցեր:
Ինչպես լրագրողներին հայտնեց ռուս նախարար Սերգեյ Լավրովը, «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ՀՀՊ-ի վերաբերյալ համաձայնություն առայժմ չի ուրվագծվում»:
Միաժամանակ նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդունել են, որ «փորձագետները պետք է շարունակեն աշխատանքը»: «Մենք պետք է հասնենք նրան, որ մեր դիրքորոշումը ամբողջությամբ հաշվի առնվի», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ գագաթաժողով անցկացնել Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Ինչպես սպասվում է, «նախագահ Պուտինը երդմնակալությունից հետո կմասնակցի Քեմփ-Դեվիդում այս տարվա մայիսին կայանալիք «ությակի» գագաթաժողովին: «Ամերիկացիները ցանկանում են, որպեսզի այդ առիթով նաեւ առանձին` ռուս-ամերիկյան գագաթաժողով ացկացվի», - ասել է նախարարը, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Արտգործնախարարը նաեւ նշել է, որ Մոսկվան եւ Վաշինգթոնը որոշակի ակնկալիքներ ունեն Իրանում «վեցյակի» հանդիպումից:
«Մեր նպատակը մեկն է. հստակություն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ եւ համոզվածություն, որ նա ոչ մի ռազմական մտադրություններ չունի», - հավելել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Սերգեյ Լավրովը նաեւ հաղորդել է, որ Հիլարի Քլինթոնը մտադիր է մասնակցել մի միջոցառման, որն այս տարվա հունիսի վերջին տասնօրյակում Պետերբուրգում կազմակերպելու է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ռուսական ներկայացուցչությունը: Այն նվիրված է լինելու երկրների սոցիալական եւ տնտեսական զարգացման գործում կանանց մասնակցությանը:
«Այնտեղ նրա հետ լրացուցիչ բանակցություններ կվարենք», - հավելել է Լավրովը:




























