Գյումրիում երեկ` ապրիլի 12-ին, ավտովթարի է ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քնչական խմբի անդամ , ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, 00:50 սահմաններում 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի` Գյումրիի բաժնի շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել քննիչ Վ. Բեյբությանին եւ, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:
Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























