Երեւանում ապրիլի 12-ին` ժամը 22.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Էջմիածնի խճուղու խաչմերուկում բախվել է «BMW-X 5» մակնիշի ավտոմեքենայի, ապա «BMW-X 5»-ին է բախվել «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան:
Պատահարի հետեւանքով «ԲՄՎ-X 5»-ի 3 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:




























