Twitter-ում գրագրություն է ընթանում կապված Աստրախանում ապրիլի 14-ին ընդդիմության ցույցի նախօրեին էսէռների հացադուլի հետ: Ապրիլի 13-ի առավոտյան անսպասելիորեն քննարկումների թեմա է դարձել «նաշիստ» Ալեքս Սարբալեւի սեքսուալ կողմնորոշման հարցը: «Նաշիստը» ծեծի էր ենթարկվել Իլյա Յաշինի կողմից:

Օգտատերերից մեկը գրել է. «Յաշինի կողմից ծեծի ենթարկված նաշիստը, պարզվում է, գեյ է»: Այնուհետեւ մեկ ուրիշը գրում է. «Հետո ինչ, որ մարդ գեյ է»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր շարժման ակտիվիստի Իլյա Յաշինի ապրիլի 11-ին ձերբակալել են «Նաշի» (Մերոնք) շարժման ակտիվիստների հետ ծեծկռտուքի պատճառով:

Հիշեցնենք, որ Յաշինից բացի ձերբակալվել էր նաեւ ծեծկռտուքի մյուս մասնակիցը: Միաժամանակ, համացանցում հայտնվել է ծեծկռտուքի տեսագրությունը, որտեղ երեւում է, որ առաջինը Յաշինն է հարվածել: «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովը գրում է, որ «նաշիստները» տեղի ունեցողը միշտ նկարահանում են iPad-ներով եւ ոստիկանները նրանց կասկածում են գաջեթների գողության մեջ: