Երեւանում ապրիլի 12-ին` ժամը 12.30-ին, «Ֆոլքվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Նույն օրը` ժամը 20.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 49 երթուղային միկրոավտոբուսը  Բաղրամյանի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: