Արմավիրում ապրիլի 12-ին, ժամը 14. 30-ին, գյուղի չգործող գինու գործարանի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտից 1984 թ. ծնված Էդգար Բ.-ն գտել է անհայտ առարկա: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, անզգույշ վարվելու արդյունքում առարկան պայթել է, ինչի հետեւանքով Էդգար Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց մարմնական վնասվածքներով:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: