Հարավային Կովկասի երկրները շատ կարեւոր են ՆԱՏՕ-ի համար, Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի կոնֆերանսին հայտարարել է Դաշինքի գրասենյակի ներկայացուցիչ Ստեֆան Էլգերզման:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, նա ընդգծել է ՆԱՏՕ-ի համար Հարավային Կովկասի կարեւորությունը տարածաշրջանում մի շարք անլուծելի խնդիրների առկայության կապակցությամբ, որն «ստեղծում է անկայուն իրադրություն ինչպես   ներսում, այնպես էլ սահմաններից դուրս: Բացի դրանից, տարածաշրջանը կարեւոր է Իրանի հետ հարեւանության տեսանկյունից», - նշել է Էլգերզման:

«ՆԱՏՕ-ն եվրոպական անվտանգության ճարտարապետության կարեւորագույն մասն է: Եւ մենք հետաքրքրված ենք խաղաղության եւ կայունության պահպանման սկզբունքի աջակցությամբ ԵԱՀԿ երկրների ողջ տիրույթում», - նշել է Ս. Էլգերզման: