Թուրքիայի «Սոցիալ-դեմոկրատական» (SODEP) կուսակցության կազմակերպած «Ցավերը կիսելու եւ վերքերը ապաքինելու առաջին քայլ» անունը կրող գիտաժողովի ժամանակ ելույթով հանդես է եկել հակահայկական հայտարարություններով հայտնի Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ջեմիլ Չիչեքը 1915-ի հայկական կոտորածները կապել է Առաջին համաշխարհային պատերազմի հետ՝ շեշտելով, թե այդ տարիներին հայերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Չիչեքն իր խոսքում անդրադարձել է Խոջալուի դեպքերին՝ պնդելով, թե հայերը 613 ադրբեջանցի են կոտորել։




























