«Բրենդեր եւ բիզնես» միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան կժամանեն SOCHI 2014, Ռոստելեկոմ, Philips, Pfizer, Lloyds of London, NIKE բրենդերի խորհրդատուները Բրիտանիայից, Ռուսաստանից։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «SPRING» PR ռազմավարական կենտրոնից, միջազգային կոնֆերանսը Երեւանում կայանալու է ապրիլի 21-ին։

Նշենք, որ կոնֆերնասին կներկայացվեն բրենդինգի` որպես ժամանակակից գիտական դիսցիպլինի նորագույն միտումները, տեխնոլոգիաները, գործիքները եւ զարգացման հեռանկարները` հիմնված մասնագետների անձնական հարուստ փորձի օրինակների վրա:

Տեղեկացնենք, որ կոնֆերանսի կազմակերպիչն է «Maeutica» բրենդինգային գործակալությունը։