Ադրբեջանում ձերբակալել են լրատվական գործակալության (Bia.az) հիմնադիր Սուդեֆ Մաջիդլիին: Նրան ձերբակալել են Նասիմի շրջանային ոստիկանության վարչության աշխատակիցները: Այդ մասին հաղորդում է գործակալության կայքը:
Նրա ձերբակալման պատճառների մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում:




























