Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը: «Նավալնիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 2014-րդ հոդվածի հատկանիշներով (վանդալիզմ), Պուտինի ընդունարանը ավերելու համար»,- գրել է Գուդկովը Twitter-ի իր բլոգում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ապրիլի 10-ի գիշերը, երբ Նավալնին եւ էսեռ պատգամավորներ Դմիտրի Գուդկովն ու Իլյա Պոնոմարյովը դեռ գտնվում էին Մոսկվայում, Աստրախանում անհայտ անձինք «հարձակվել են» Վլադիմիր Պուտինի ընդունարանի վրա: Հաղորդվում է, որ հանցագործները կոտրել են հանրային ընդունարանի շենքի ցուցանակները եւ դրոշակալները:
«Երեկ հանրահավաքի ժամանակ մեզ մոտեցավ քննիչը եւ ասաց Նավալնիին, որ նրա դեմ գործ է հարուցվել «վանդալիզմի» հոդվածով, իբր նա ավերել է Պուտինի ընդունարանը: Նույնիսկ քննիչն էր ժպտում, երբ հայտնում էր հարուցված քրեական գործի մասին: Բայց նաեւ նշեց, որ իրեն հանձնարարված է զբաղվել այդ գործով»,ճպատմել է Գուդկովը, ով ականատես է եղել տեղի ունեցածին:




























