Ալաբամայից երիտասարդ մի տղայի ուղարկել են բանտ, այն բանի համար, որ ջինսը, որով նա եկել է դատարանի դահլիճ, իջեցվել է եղել գոտկատեղից ներքեւ: Դատավոր Ջոն Բուշը այդ արտաքին տեսքը համարել է դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում:
20-ամյա ԼաՄարկուս Դի Ռեմսին ուղարկել են բանտ երեք օրով: Այդուհանդերձ, բարկացած դատավորը խորհուրդ է տվել տղային բանտից ազատվելուց հետո իր չափերի տաբատ ձեռք բերել կամ թեկուզ գոտի գնել, հաղորդում է Lenta.ru-ն:
Մի քանի օր առաջ ԼաՄարկուս Դի Ռեմսը դատարանի առջեւ է կանգնել գողացված գանձը թաքցնելու գործով: Այն բանից հետո, երբ դատավորը նրան բանտ է ուղարկել փաստացի մերկ հետույքի պատճառով, նրան սկսել են լրագրողներ զանգահարել, ովքեր պնդել են, որ նման որոշումը շատ կոշտ է:
«Խոսքը դատարանի դահլիճի մասին է, իսկ դահլիճը` իմ անձնական տարածքը չէ: Այդ տեղը պատկանում է ժողովրդին, եւ այն պետք է հարգել»,-հայտարարել է դատավոր Բուշը:




























