Բոլոր հայերն էլ կրթված են, սակայն դա դեռ մասնագետ լինել չի նշանակում, շուկայում գործատուները մասնագետի խիստ պակաս են զգում: Այդ մասին այսօր` ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքային իրավունքների պաշտպանության հաշտարարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանը:

Նրա խոսքով` հայ գործատուները չեն ցանկանում աշխատանքի ընդունվողների վրա միջոցներ ծախսել` մասնագիտական կարողությունները բարձրացնելու համար, այլ ցանկանում են աշխատուժի շուկայում պատրաստի մասնագետներ գտնել, որպեսզի արագորեն եկամուտ ապահովի: «Կրթվածությունը բավարար չէ աշխատաշուկայում աշխատանք գտնելու համար»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ըստ իրավաբանի` Հայաստանում գործատուները մեծ իշխանություն ունեն աշխատակիցների վրա, իսկ վերջիններս հակազդման միջոցներ չունեն: