Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Հաքքարիի նահանգային կառույցի ղեկավար Մեհմեդ Սըդըք Յըլդըրըմի մեքենան վնասվել է մի ոստիկանի արձակած կրակոցներից։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Յուքսեքօվա-Շեմդինլի ավտոմայրուղում ապրիլի 13-ի առավոտյան մի ոստիկան կրակել է այն մեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են BDP-ի Հաքքարիի նահանգային կառույցի նախագահն ու փոխնախագահը։
Հաքքարիի նահանգապետը հայտնել է, թե ոստիկանը սխալմամբ է կրակել այդ մեքենայի վրա։ Նա պնդել է, թե այդ ոստիկանը հեռացվել է աշխատանքից եւ նրա դեմ ծառայողական հետաքննություն է սկսվել։




























