Քուվեյթի խորհրդարանն այսօր` ապրիլի 13-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է գործող քրեական օրենսգրքի փոփոխությունները:

Օրինագիծը մահապատիժ է ենթադրում Ալլահին եւ նրա մարգարե Մուհամեդին վիրավորելու համար, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Այս փոփոխությունն օրենքի ուժ կստանա միայն այն ժամանակ, երբ խորհրդարանի կողմից կընդունվի երկրորդ ընթերցմամբ եւ կհաստատվի երկրի նախագահի կողմից: Կասկած չկա, որ օրենքը կընդունվի, քանի որ առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ, օրինագծին կողմ է քվեարկել 46, դեմ` ընդամենը 4 պատգամավոր:

Բրիտանական Independent թերթը գրում է, որ եթե օրենքն ընդունվի, Քուվեյթը Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի նման կդառնա երկիր, որտեղ սրբապղծության մասին օրենքն օգտագործվում է այլ դավանանք ունեցող մարդկանց հետապնդման համար: