«ԱվտոՎԱԶ» ընկերության ղեկավարությունը  որոշել է դադարեցնել «Lada-2107»-ի թողարկումը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Իժեւսկի ավտոգործարանում, որը միակն էր, որտեղ շարունակվում էր այս մոդելի թողարկումը, «Lada-2107»-ի արտադրությունը կդադարվեցի ապրիլի 17-18 –ից: «Ինտերֆաքսի» տվյալներով` գործարանը կշարունակի արտադրել «Lada-2104» եւ «Իժ-27175» մոեդելները: Ընկերության մամուլի ծառայությունից առայժմ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Նշենք, որ 2012թ. կեսերին Իժեւսկում ծրագրվում է թողարկել «ԱվտոՎԱԶ»-ի նոր մոդել`  «Granta»-ն: