Թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանը վերջերս համալրել է ՀՀԿ կուսակցության շարքերը: երբ Կ. Ղազարյանը գնացել է այդ քայլին, նրան հավաստիացրել են, որ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Սակայն ցուցակը վաղուց հայտնի է, բայց ՀՀԿ-ական Կարենի անունն այնտեղ չկա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Կ. Ղազարյանին խոստացել են «տեղ տալ գործադիրում»` փոխնախարար: Իսկ թե որ նախարարության, փորձեցինք ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով, բնականաբար, հերքեց լուրը:

«Կուսակցությունում երբեք կադրային հարց չի քննարկվում: Մենք այս պահին ամբողջությամբ զբաղված ենք նախընտրական քարոզչությամբ: Ձեր տեղեկությունները ճիշտ չեն»,-ասաց Էդուարդ Շարմազանովը»,- գրում է թերթը: