Թերթը գրում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 12-ին Վայոց ձորի Վարդաշեն համայնք է այցելել մեծամասնականով առաջադրված «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը:
«Հանդիպման ժամանակ բնակիչները բարձրացրել են գյուղի գազիֆիկացման եւ խմելու ջրի խնդիրը: Արսենյանը խոստացել է օգնել գազիֆիկացնելու հարցում: Ինչ վերաբերում է խմելու ջրի խնդրին, որը լուծելու համար անհրաժեշտ է մոտ 1 միլիարդ դրամ, թեկնածուն ասել է, որ դա իր ուժերից վեր է, եւ խորհուրդ է տվել դիմել վարչապետին՝ «դա վարչապետի մակարդակի հարց է»:
Հիշեցնենք, որ խոստումները եւս արգելված են Ընտրական օրենսգրքով, քանի որ գնահատվում են որպես ընտրակաշառք»,- գրում է «Հրապարակը»:




























