Թերթը գրում է, որ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն արդեն մեկ շաբաթից ավելի է աշխատանքի չի գնում, թեեւ արձակուրդում էլ չէ:
«Այդ մասին մեր թղթակցին հայտնել են նոյեմբերյանցիները, որոնք տարբեր գործեր են ունեցել քաղաքապետարանում, եւ իրենց գործն ավարտելու համար կամ անհրաժեշտ է եցղել քաղաքապետի ստորագրությունը, կամ նրա բացատրությունը` ինչ-որ փաստաթղթի վերաբերյալ:
Մեր թղթակցի զրուցակից նոյեմբերյանցիներից մեկը տեղեկացրել է նաեւ որ երբ քաղաքապետից հեաքրքրվել են, թե ինչու չի ներկայանում աշխատանքի, նա պատասխանել է, թե ինքը ՀՀԿ շտաբում է լինում, որի պետն է: Ի դեպ, մեր տեղեկություններով, քաղաքապետը ժամը 18,00-ի կողմերը 10 րոպեով ամեն դեպքում մտնում է քաղաքապետարան:
Երեկ, երբ իր բացակայության վերաբերյալ մեր թղթակիցը հեռախոսով մեկնաբանություն է խնդրել քաղաքապետից, նա ասել է. «Այդպիսի բան չկա»: Իսկ երբ թղթակիցը տեղեկացրել է, որ քաղաքացիներին ինքն է ասել, որ շտաբում է լինում, քաղաքապետը պատասխանել է «Ցտեսություն»»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:




























