Թերթը գրում է, որ Դալմայի այգիներում հողատարածք ունեցողներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, խմբագրությանը հեռախոսով հայտնել է, որ Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող հատվածում շինարարության անվան տակ ավերում են Դալմայի այգիները;
«Շինարարությունն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը, առանց շինթույլտվության եւ հողահատկացման: «Նրանք կտրում են խաղողի վազերը, ծառերը ու տեղում քարեր լցնում, որ հետո ասեն, թե իբր այնտեղ այգի չի եղել: Նրանք ոչնչացնում են Դալմայի այգիները, որպեսզի հետագայում այդ ճանապարհի հարեւանությամբ իրենց առեւտրի կենտրոններն ու խանութները կառուցեն»,- ասաց մեր զրուցակից ականատեսը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ ճանապարհաշինության ժամանակ ոչ մի ծառ չի տուժելու:
Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ զանգահարեցինք քաղաքապետարան, սակայն մեզ տեղեկացրին, որ միայն պաշտոնական նամակից հետո կարող ենք պատասխան ստանալ»,- գրում է «Ազգ» թերթը:




























