Նյու Յորքի հասարակությանը հրավիրում են ընթրիքի, որը կազմակերպվել է 100 տարի առաջ «Տիտանիկի» վերջին ընթրիքի ճաշացանկով «Ընթրիքը «Տիտանիկի» վրա» նախաձեռնության կազմակերպիչները հասարակությանը չեն հայտնում, թե որտեղ տեղի կունենա միջոցառումը, այդ մասին չգիտեն նույնիսկ համացանցով տոմսեր գնած հյուրերը, որոնց արժեքը տատանվել է  300-450 դոլարի սահմաններում: Նրանք կհավաքվեն պայմանավորված վայրում, իսկ այնտեղից կտեղափոխվեն խնջույքի վայր:

«Տիտանիկի» վրա վերջին ընթրիքը բացկացած էր 11 ճաշատեսակներից եւ սկսվել էր մարտինիով խխունջներից եւ բելուժյան խավիարով նախուտեստից: Այնուհետեւ հաջորդել է  գարով տավարի մսի ապուրը: Երրորդ ճաշատեսակը մատուցել են թարմ սաղմոն` հարած սերուցքի եւ վարունգի սոուսում: Եւ այդ ամենը միայն ավելի լուրջ կերակուրի սկիզբն է եղել: 

Շքեղ հասարակությունը, հագնված վիկտորյանական ոճով, նստած է եղել կանաչ ծաղկազարդ մետաքսե բազկաթոռներում` սպիտակ սփռոցներով սեղանների առջեւ: 100 մարդուց բաղկացած անձնակազմը ներս է բերել անանուխի տերեւներից պատրաստված սոուսում եփված ոչխարի միսը, գինու եւ խնձորի սոուսում եփած բադի կրծքամիսը, կարմիր գինով ֆիլե-մինյոնը: Այնուհետեւ առաջարկել են  տապակած կարտոֆիլ, գազարի կրեմ-սոուս, բրինձ եւ  կարտոֆիլի պյուրե:

Վեցերորդ ճաշատեսակը կոչվել է «Հռոմեական պունշ»: Այն սկզբնապես ի հայտ է եկել Հնդկաստանում եւ 5 տարրերից բաղկացած տաք ըմպելիք էր (պանչ նշանակում է  «հինգ» հինդիում). ռոմ, շաքար, կիտրոնի հյութ, տաք ջուր եւ թեյ:

Այդ թեթեւ եւ ուրախ ճաշատեսակից հետո մատուցում էին  գվինեական ձեւով տապակած հավ`թարմ  ազնվամորու ալ կաթիլներով: Այնուհետեւ հաջորդում էր բելգիական աղցանը եւ հավի լյարդից սառը պաշտետը, որը սիրում էին դեռեւս հին հռոմեացիները: 

Այնուհետեւ հաջորդել են աղանդերները` շոտլանդական մուսով էկլերներ եւ հատապտղային պաղպաղակի գնդեր: Վերջին` 11-րդ համարի ներքո, եղել է թարմ մրգերից եւ ֆրանսիական պանիրներից ասորտի: Պաշտոնական ընթրիքից հետո հյուրերը վեր են կացել սեղաններից եւ զբաղեցրել ավելի ոչ պաշտոնական տեղեր բազմոցներին եւ բազկաթոռներին: Եկել է սուրճի, պորտվեյնի, լիկյորի եւ սիգարների հերթը , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Եւ եթե, օրինակ, խավիարով լցոնած ձվերը բավականին ժամանակակից են, ապա զբոսանավում մատուցվող աղավնիներից ռագուն ժամանակակից բնակչին քիչ ախորժելի կթվա:  Գարու ապուրը նրանք փոխարինել են «Օլգա կոնսոմեով», որը նման է այլ ապուրի: Բելուժյան խավիարի առկայության մասին հիշատակված չէ: