Կոլումբիայում բացվում է «Ամերիկաների գագաթաժողովը»` ամերիկյան մայրցամաքների խոշորագույն ֆորումը: Կարտախենե դե Ինդիասում անցկացվելիք գագաթաժողովում կմասնակցեն ամերիկյան 33 երկրների ու կառավարությունների ղեկավարներ: 

Արդեն վեցերորդ անգամ անցկացվելիք գագաթաժողովի կարգախոսն է «Միավորելով Ամերիկաները. գործընկերություն հանուն բարգավաճման»:

Պաշտոնական պատվիրակություններից բացի գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են նաեւ գործարարներ եւ քաղաքական գործիչներ: Մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 8 հազարի, որոնցից 1,4 հազարը լրատվամիջոցների ներկայացուցչներ են: Գագաթաժողովի բացմանը կմասնակցի հայտնի երգչուհի Շաքիրան:

Գագաթաժողովի շրջանակներում կքննարկվեն աղքատության անվտանգության, բնական աղետների դեմ պայքարի թեմաները, ինչպես նաեւ ամերիկյան պետությունների ինտեգրումը նոր տեխնոլոգիաներին: