Ստաբուլում այսօր կսկվեն բանակցությունները  Իրանի եւ միջազգային վեց միջնորդների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների եւ Գերմանիայի միջեւ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան մտադիր են պահանջել Իրանից ապամոնտաժել Ֆորդուում գտնվող ստորգետնյա միջուկային օբկեկտը:

Այդ երկրների ներկայացուցիչները նաեւ կոչ եմ անում Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացումը երկրի տարածքում:

Նշենք, որ ԱՄՆ եւ Արեւմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ, ինչը քողարկվում է խաղաղ ատոմի ծրագրի ներքո: Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները, հայտնելով, որ նրա միջուկային ծրագիրը ուղղված է միայն երկր էներգետիկ պահանջարկը բավարարելուն: