ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալներին, որոնք նրան ուղեկցել են «Ամերիկաների գագաթաժողովի» ընթացքում, ազատել են պարտականությունների կատարումից եւ տուն ուղարկել:

12 հատուկ գործակալներին մեղադրել են ոչ պատշաճ վարքի համար:

Associated Press գործակալության տրամադրության տակ անանուն հաղորդագրություն է հայտնվել, որից հետեւում է, որ գործակալները կոլումբիական  Կարթագեն քաղաքում օգտվել են մարմնավաճառուհիների ծառայություններից, գրում է Lenta.ru-ն:

Գաղտնի ծառայությունում այս տեղեկատվությունը չեն հաստատել, բայց նաեւ չեն էլ հերքել: Այնտեղ միայն հաստատել են 12 գործակալներին հետ ուղարկելու փաստը` նշելով, որ նրանց փոխարինել են ուրիշներով եւ որ այդ միջադեպը չի ազդի նախագահ Օբամայի անվտանգության ապահովման վրա: