Ապրիլի 13-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի զբոսայգիներից մեկից բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Գասպարյանին, որը 2010 թ. օգոստոսի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Գասպարյանը կալանավորված է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան են տեղափոխել 28-ամյա Կարեն Գրիգորյանին, որը 2011 թ. մարտի 9-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Կարեն Գրիգորյանը կալանավորված է:
Ապրիլի 13-ին, ժամը 16-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 45-ամյա մի տղամարդ, որը 2005 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Իսկ ապրիլի 14-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքից բերման են ենթարկել 24-ամյա Գեւորգ Բնյանին, որը փետրվարի 4-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, իսկ 2006թ. սեպտեմբերի 20-ից` ՌԴ Վոլգոգրադի իրավապահների կողմից՝ ավազակության մեղադրանքով: Գեւորգ Բնյանը կալանավորված է:




























