Ապրիլի 13-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվելել 54-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, թե ապրիլի 12-ին, ժամը 17-ի սահմաններում, Խորոնք-Առատաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին ջրատարի հողային աշխատանքներ կատարելիս՝ նրա վարած «Ջիվիսի» մակնիշի էքսկավատորը շրջվել է:
Կատարվում է քննություն:




























