Ապրիլի 13-ին, ժամը 18.15-ի սահմաններում,  Սեւան-Իջեւան ճանապարհին իրար են բախվել «ՈՒԱԶ» եւ «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, «Մերսեդես-124»  մակնիշի ավտոմեքենան  Արարատի մարզի Այգավան գյուղի մոտ բախվել է «Միցուբիշի Պաջեռո-իո»  մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ՝ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած մի տղամարդու:

Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Նույն ժամին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երեւան ճանապարհի 41-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն: