Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` ապրիլի 14-ին կայանալիք նիստում քննարկելու է պատգամավորության թեկնածուների ներկայացրած ինքնաբացարկի դիմումները: Դիմում ներկայացրել են 4 թեկնածուներ, մեկը` համամասնական, 3-ը` մեծամասնական ընտրակարգով առաջադրված:

Մասնավորապես ՀՀԿ համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է հայտարարել Բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նարինե Միրզոյանը, որ կինոռեժիսոր, ընդդիմադիր գործիչ Տիգրան Խզմալյանի կինն է:

Մեծամասնական ընտրակարգով ինքնաբացարկներ կան թիվ 11, 35 եւ 38 ընտրատարածքներում: