Պակիստանում  մոտոցիկլներով ահաբեկիչներ են հայտնվել: Երկու  կրակահերթերի հետեւանքով, որոնք նրանք իրականացրել էին Բելուջիստան նահանգում,  զոհվել է առնվազն 8 մարդ: 

Ինչպես հայտնում է  Associated Press-ը, գրոհայիններն սկզբում կրակ էին բացել  նահանգի վարչական կենտրոն Քվեթա  քաղաքում  գտնվող մեքենայի ուղղությամբ` սպանելով 6 մարդ: Մի քանի րոպե անց, քաղաքի այդ նույն թաղամասում, ահաբեկիչների կրակոցների արդյունքում  եւս երկու մարդու է զոհվել: