Ստամբուլի Լյութֆի Քըրդար միջազգային կոնգրեսի պալատում ապրիլի 14-ի առավոտյան սկսվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ Գերմանիայի միջեւ բանակցությունները։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ բանակցություններից առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կարճ հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար եւ միջուկային հարցով Իրանի գլխավոր բանագնաց Սաիդ Ջելիլիի եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ։

Այնուհետ Սաիդ Ջելիլին եւՔեթրին Էշթոնը տարբեր դռներից մտել են բանակցությունների սրահ։

Նշենք, որ Իրանի հետ 5+1 ձեւաչափով բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել անցյալ տարվա հունվարին, Ստամբուլում: Այն անարդյունք էր ավարտվել, որից հետո գործընթացը մեկ տարով ընդհատվել էր: Մարտի 6-ին Էշթոնը «վեցյակի» անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցային գործընթացը: