Ապրիլի 15-17-ը երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իսրայելի Պետության Կնեսետի անդամ,  Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարների որոշակիացումն է, փոխշահավետ ծրագրերի եւ դրանց իրականացման կոնկրետ ուղղությունների  քննարկումը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:   

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պատվիրակությունը կայցելի Երեւանի կոնյակի գործարան, ծաղկեպսակ կդնի Եղեռնի հուշարձանին, կծանոթանա Մատենադարանի գանձերին: