Մոսկվայում ընդդիմադիրները հացադուլը չեն դադարեցնի, քանի դեռ իրենց աստրախանցի համախոհների պահանջները չեն կատարվել, հայտարարել է «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը` Պուշկինի հրապարակում արդեն ավանդական դարձած շաբաթօրյա հանրահավաքի ժամանակ:
Նրա խոսքով` Մոսկվայում ընդդիմադիրները ծրագրում են հացադուլը շարունակել մայրաքաղաքի փողոցներում. «Մեր ակցիան անժամկետ կլինի»,-Ուդալոցվի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»:
Ուդալցովը հայտնել է, որ մայիսի 6-ին «Միլիոնների երթին» կաջակցի այդ թվում Աստրախանից ժամանած «դեսանտը»: «Միայն իմ տվյալներով, տարբեր քաղաքներից, այդ թվում` Աստրախանից, մոտ 20 հազար մարդ է նախատեսում մասնակցել այդ ակցիային»,-ասել է նա:
Կազմակերպիչների գնահատականներով` Պուշկինի հրապարակում մոտ 300 մարդ է հավաքվել:




























