Աբխազիայում ձերբակալվել են հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձին մասնակցած 6 կասկածյալներ, հայտնում է հարապետության գլխավոր դատախազությունը:
Ձերբակալվածների բնակարանների խուզարկման ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ հրազեն` ինքնաձիգներ, ատրճանակներ, «Ագլեն» ձեռքի նռնակ, գիշերային տեսանելիության սարքեր, նռնակ, մեծ քանակությամբ զինամթերք, թմրամիջոցներ: Բոլոր ձերբակալվածները Աբխազիայի քաղաքացիներ են, հաղորդում է rbc-ն:
Հիշեցնենք, որ Ա. Անկվաբի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2012 թվականի փետրվարի վերջին: Մահափորձի արդյունքում զոհվել էին հանրապետության ղեկավարի երկու թիկնապահները:
Ճանապարհին մեքենաների շարասյան վրա գրոհելիս չարագործներն սկզբում պայթեցրել են վերահսկող ֆուգասը, իսկ այնուհետեւ կրակ են բացել մեքենայի վրա ինքնաձիգից: Նախագահ Ա. Անկվաբը մահափորձի արդյունքում չի տուժել:
Նշենք, որ դա արդեն 6-րդ մահափորձն էր Ա. Անկվաբի դեմ: Նախկին հինգ մահափորձերը տեղի էին ունեցել նրա վարչապետության եւ փոխնախագահության ընթացքում:




























