Աֆղանստանում խաղաղության հարցերով գերագույն խորհուրդը , որը պատասխանատու է թալիբների հետ բանակցությունների համար, գլխավորել է Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդին Ռաբբանի որդին` Սալահուդդին Ռաբբանին:

Նշանակման մասին որոշումը կայացվել է այսօր` աֆղանական իշխանությունների կողմից, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

71-ամյա Բուրհանուդին Ռաբբանին 1990-ականների սկզբին եղել է Աֆղանստանի նախագահը, իսկ վերջին տարիներին գլխավորել է երկրում խաղաղության հարցերով Գերագույն խորհուրդը:  Նա մահացել էր 2011 թվականի սեպտեմբերին` ահաբեկչության հետեւանքով: Պայթյունը տեղի էր ունեցել այն պահին, երբ նա Քաբուլի իր տանը բանակցություններ էր վարում թալիբների երկու ներկայացուցիչների հետ: Հենց նրանցից մեկն էլ գործի էր դրել պայթուցիկ սարքը:   

Սալահուդին Ռաբբանին ներկայումս  Թուրքիայում Աֆղանստանի դեսպանի պարտականություններն է կատարում: