Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 2-րդին ազդրոսկրի վիրահատության են ենթարկել: Ըստ արեւմտյան լրատվամիջոցների հաղորդման`  թագավորն ազդրոսկրը կոտրել է  Բոտսվանա կատարած մասնավոր այցի ժամանակ: Դեպքը տեղի էր ունեցել փղերի որսի ժամանակ:

Ըստ պաշտոնական տվյալների` 74-ամյա Խուան Կառլոս 2-րդը նաեւ տառապում է  քրոնիկ օսթեարթրոզով: 2010 թվականին նա թոքերի վիրահատություն է տարել, իսկ 2011 թվականին` ծնկների եւ ոտքերի, հայտնում է  BFM.RU-ն:

Խուան Կառլոս 2-րդը գահ է բարձրացել 1975 թվականի նոյեմբերի 22-ին` բռնապետ ֆրանսիսկո Ֆրանկոյի մահվանից քիչ ժամանակ անց: Մինչ այդ երկրում 44 տարի միապետ չի եղել. 1931 թվականին Իսպանական երկրորդ հանրապետության հռչակումից հետո թագավոր Ալֆոնսո 13-րդը փախել էր երկրից: