Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուղղափառ Զատկի նախօրեին 200 բանտարկյալների ներում է շնորհել:
Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարար Խաթունա Կալմախելիձեն հաղորդել է, որ ներում ստացած բոլոր անձինք այսօր իսկ կարող են լքել կալանավայրը եւ Զատիկը նշել տանը:
Վրաստանի նախագահի ենթակայության ներման հանձնաժողովը երկրի ղեկավարին խորհուրդ է տվել ներել 170 բանտարկյալների, եւս 30-ի ժամկետները կրկնակի կրճատել, քանի որ նրանք ծանր հանցանքների համար են դատապարտվել:



























