Հայաստանի առանձին շրջաններում վաղը՝ ապրիլի 15-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արատակրգ իրավիճակների նախարարությունից։ Նրանց փոխանցմամբ՝ կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ սպասվում է նաեւ ապրիլի 16-ին` երեկոյան ժամերին, ինչպես նաեւ ապրիլի 17-ին, 19-ին` շրջանների զգալի մասում։ Արդեն ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան  հատվածներում կլինի 2-7 մ/վրկ,  ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Իսկ օդի ջերմաստիճանը ապրիլի  15-16-ին  կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 17-ի  ցերեկը` նույնքան կնվազի:

Երեւանում վաղը՝ ապրիլի 15-ին, տեղումների հավանակնությունը փոքր է, իսկ ապրիլի 16-ին` երեկոյան ժամերին եւ  ապրիլի  17-ին, 19-ին` հնարավոր է  կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ապրիլի 18-ին մայրաքաղաքում  սպասվում է առանց տեղումների եղանակ: