Պակիստանում պայթեցրել են իգական դպրոցի շենքը: Դեպքը տեղի է ունեցել Մոմանդ շրջանում` աֆղանական սահմանի մոտ, Պակիստանի հյուսիս-աեւմուտքում:
Ըստ Press TV-ի հաղորդման` դպրոցի շենքն ամբողջովին ավերվել է: Հայտնի է, որ հարձակման պահին դպրոցում երեխաներ չեն եղել, տուժածների մասին տեղեկություն չկա:
Դեռեւս խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Սովորաբար նման հարձակումներն իրականացնում են «Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան»-ի գրոհայինները: Շարժումը դեմ է կանանց կրթությանը: Վերջին երեք տարիների ընթացքում գրոհայինները ոչնչացրել են շուրջ 93 պետական դպրոց, հիմնականում` իգական դպրոցներ:




























