Բաշկիրիայի գյուղերից մեկում անհայտ պարունակության տակառի պայթյունի արդյունքում չորս մարդ է զոհվել` երկուսը տեղում,  եւս երկուսը` հիվանդանոցում:

Նախնական տվյալներով`ապրիլի 13-ի ցերեկը  չորս բնակիչներ անհայտ պարունակությամբ զոդված տակառ են հայտնաբերել, որը փորձել են բացել` շիկացնելով կրակի վրա: Տաքանալով` տակառը պայթել է: 45-ամյա երկու տղամարդիկ մահացել են տեղում, եւս երկուսը` 16 եւ 44  տարեկան, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:

Ներկայումս հետաքննչական մարմինները պարզում են դեպքի հանգամանքները: