ԱՄՆ ներկայացուցիչները Թեհրանի ներկայացուցիչների հետ երկկողմ հանդիպման պատրաստակամություն են հայտնել «վեցյակի» հետ բանակցությունների շրջանակում:
«ԱՄՆ-ը բաց է իրանցիների հետ հանդիպման»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մայքլ Մանը: Նա ընդգծել է, որ ստամբուլյան բանակցություններին մասնակցող բոլոր երկրները ցանկություն են հայտնել իրանական կողմի հետ երկկողմ հանդիպում անցակացնելու:
Բանակցություններում Ռուսական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը երկխոսությունը կառուցողական է համարել: «Մթնոլորտը կառուցողական է, գործնական քննարկում է տեղի ունենում: Գործերն այս պահի դրությամբ վատ չեն»,-ասել է Ռյաբովն «Ինտերֆաքսին»:
Կեսօրից հետո Ստամբուլում մեկնարկել են Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները:




























