Ռուսական էստրադայի լեգենդ Ալլա Պուգաչովան վաղուց երազում է իր անունով երգի թատրոն ունենալ: Աշխարհում կա միան երեք մշակութաին մայրաքաղաք, որտեղ նա կցանկանար այն հիմնել` Սանկտ Պետրեբուրգում, Փարիզում եւ Վենետիկում, նշում  է «Պրավդան»:

Առաջին նախագիծը հյուսիսային մայրաքաղքում արդեն հաստատված է, եւ երեկ Ալլա Բորիսովնան կազմակերպել է դրա շնորհանդեսը:  Նրա խոսքով` դա կլինի ոչ այնքան երգի թատրոն, որքան մեծ մշակութային կառույց, որը ներառելու է եւ օպերա, եւ բալետ, եւ ռոք-համերգ, եւ շատ այլ բաներ` ընդհուպ մինչեւ գիտաժողովների կազմակերպում:

Պուգաչովան պատրաստ է նաեւ քննադատություն լսել.  քաղաքի պաշտպաններն ու ճարտարապետական քննադատներն արդեն բացասկան դիրքորշում են հայտնել շինության վերաբերյալ: Նախագիծը պետք է իրականացվի 2016 թ-ին: