Այսօր` ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական հերթական հանդիպումը Մասիս քաղաքում:

ՀԴԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համամասնական ցուցակի թեկնածուների հետ հանդիպել են տեղի բնակիչները, ասորական համայնքի ներկայացուցիչներ: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել էվ Հայաստանի ազգային փոքրամասնություններին, երիտասարդությանը հետաքրքրող կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներին, տեղի է ունեցել անկեղծ ու շահագրգիռ քննարկում բնակչությանը հուզող կենսական հարցերի շուրջ, ծավալված հարց ու պատասխանի արդյունքում վեր հանվեցին երկրի համար հրատապ հիմնախնդիրներ: Մասնակիցները համակարծիք են եղել, որ երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

Կարեւորելով ստվերի, մենաշնորհի եւ օլիգարխիայի դեմ պայքարը, Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ անհնար է Հայաստանում իրականացվող որեւէ բարեփոխում, առանց վերոհիշյալ քաղցկեղանման երեւույթները արմատախիլ անելու: