Ռուսաստանցի հանրահայտ երգիչ, 75-ամյա Իոսիֆ Կոբզոնը հրաժեշտ է տալիս հանդիսատեսին:  Քաղցկեղի պատճառով Կոբզոնը հրաժարվում է հանրային ակտիվ կյանքից:

Կոբզոնը 2012 թ-ը համարել է հրաժեշտի տարի եւ շրջագայություն է ծրագրում ողջ աշխարհով:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Դնի.ռու»-ն, ԱՄՆ-ում մայիս-հունիսին ծրագրված հյուրախաղերը կարող են տապալվել, քանի որ ամերիկյան իշխանությունները ձգձգում են երգչին վիզա տրամադրելու հարցը, եւ եթե անգամ մոտ ժամանակներս այդ հարցը լուծվի,  հեշտ չի լինի նման կարճ ժամանակահատվածում կազմակերպել համերգները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն 20 տարի է թույլ չի տալիս Կոբզոնի մուտքը երկիր: Կոբզոնի կարծիքով`Ելցինի հետ հակամարտող ռուսաստանյան ուժային կառույցներն ամերիկացիներին իր մասին վարկաբեկող տեղեկություններ են հաղորդել, ինչն էլ ԱՄՆ մուտքի թույլտվության մերժման պատճառն է: Պաշտոնապես պատճառների մասին չի հրապարակվել: