Գերմանացի մանեկենուհին ինքնասպան է եղել այն պատճառով, որ մի հեռուստահաղորդումից հետո համացանցում իսկական հալածանք էր սկսվել նրա նկատմամբ:
32-ամյա մանեկենուհի Կլաուդիա Բյորները համաձայնել էր դառնալ Vox հեռուստաալիքով ցուցադրվող խոհարարական շոուի հյուրը: Սակայն հաղորդումից հետո քննադատության իսկական հեղեղ էր թափվել մանեկենուհու վրա. ոմանք ծաղրել էին էկրանի կեսը գրավող նրա սիլիկոնե կուրծքը, մյուսները նրա հագուստը չափազանց սեքսուալ էին համարել խոհանոցի համար, երրորդները նրան մեղադրել էին փառքի ծարավի մեջ:
Այս ամենը ողբերգական ավարտ է ունեցել. Կլաուդիան ինքնասպան է եղել` փակելով բնակարանի դռներն ու պատուհանները եւ բաց թողնելով գազը: Ոստիկանությունը դեռ չի ավարտել հետաքննությունը, սակայն համացանցային հալածանքի փաստը պատճառներից վերջինը չէ: Մյուս կողմից չի բացառվում, որ քայլը կարող էր պայմանավորված լինել անձնական խնդիրներով:




























