Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 31 հասարակական կազմակերպությունից 16 հազար տեղական դիտորդ, որոնք գրանցվել են Կենտրոնկան ընտրական հանձնաժողովի կողմից, այսօր կայացած նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա վստահություն հայտնեց, որ դա բավարար է` ընտրական գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար: Մուկուչյանը դժվարացավ նշել միջազգային դիտորդների կոնկրետ թիվը:




























