Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հովսեփյանը պարգեւատրվել է  իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, հողորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հովսեփյանը գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնում է 2004 թ-ի մարտի 17-ից: