Իսլանդացի խորհրդարանականները կոչ են արել երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է «Nouvelles dArménie»-ին:

Իսլանդական «Morgunblaðið»-ի («Առավոտյան լրագիր») տեղեկացմամբ,  այդ առաջարկության հեղինակը «Շարժում» կուսակցության պատգամավոր Մարգրետ Թրիգվադոութիրն է:

Նրան միացել են նույն կուսակցության երկու այլ անդամներ, ինչպես նաեւ «Համերաշխություն» եւ «Պայծառ ապագա» կուսակցությունների նախագահները: